Սերժ Սարգսյան. «Չեմ կարծում, թե Հայաստանին գունավոր հեղափոխություն է սպառնում» 8 մարտի 2006 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հեղափոխությունների առումով իրավիճակը հանգիստ է: Այդ մասին ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Կարծում եմ, այդ փուլն արդեն անցել է, քանի որ հեղափոխությունները գրավիչ են որոշակի ժամանակահատվածում, հանրության որոշ մասի համար: Իսկ հետո գալիս է սթափությունը եւ իմաստավորումը: Ես միշտ կողմնակից եմ եղել զարգացման էվոլյուցիոն, ոչ թե հեղափոխական զարգացմանը»,-հավելել է նա: «Չեմ կարծում, թե Հայաստանին գունավոր հեղափոխություն է սպառնում: Հայ հասարակությունն արդեն ի վիճակի է աստիճանաբար զարգանալ: Ընթացիկ տարվա սեպտեմբերին մենք կնշենք մեր հանրապետության ստեղծման 15-ամյակը: 15 տարին իհարկե շատ չէ, սակայն Հայաստանի համար դա արդեն բավարար ժամկետ է հասուն պետություն համարվելու համար: Ցավոք, մեր առաջին հանրապետությունը գոյատեւեց ընդամենը մի քանի ամիս: Եվ մենք ձեռքբերում ենք համարում այս 15 տարին»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |