Ղարաբաղյան խնդիրը 2006 թվականին կարգավորելու հնարավորությունները դեռեւս սպառված չեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզային հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ին Հայաստանինցուցաբերվող աջակցության համար, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Կողմերը կարեւորեցին այն, որ տնտեսական աջակցությունը ուղեկցվում է ժողովրդավարական բարեփոխումներին աջակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր` կարեւորելով ժողովրդավարության խորացումը Հայաստանում:



Իր հերթին Մեթյու Բրայզան եւս կարեւորեց ժողովրդավարության խորացումը Հայաստանում` նշելով, որ այդ շրջագծում են եւ հակամարտությունների կարգավորումը, եւ էներգետիկ անվտանգությունը, եւ տնտեսության զարգացումը` առանձնապես կարեւորվեց կոռուպցիայի դեմ պայքարը, որպես կայուն ներդրումների հնարավորության ապահովում: Երկուստեք կարեւորվեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կենսագործումը: Անդրադարձ եղավ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Ըստ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի, 2006-ը հարցի խաղաղ կարգավորման հնարավորությունները չի սպառել եւ դեռ առկա են բանակցային գործընթացում հաջողությունների հնարավորություններ: Մ. Բրայզան եւս կարեւորեց հարցի լուծումը տարածաշրջանի զարգացման համար: Այս շրջագծում կար-որվեց նա- հար-անների հետ հարաբերությունների նորմալացումը: Կարեւորվեցին ԵՄ նոր հարեւանության ծրագրի եւ Եվրաատլանտյան համագործակցության զարգացման հնարավորությունները:
 Ուշագրավ
---