Դորինել Մունթյանու. Արաս Օզբիլիսը չէր ցանկանում մնալ «Կուբանում»

Դորինել Մունթյանու. Արաս Օզբիլիսը չէր ցանկանում մնալ «Կուբանում»

PanARMENIAN.Net - «Կուբանի» գլխավոր մարզիչ Դորինել Մունթյանուն խոստովանել է, որ հասկանում է երկրպագուների տրամադրությունն այն բանից հետո, երբ թիմը լքեց կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

«Բայց եթե նայենք մարզչի աչքերով, ապա նա արդեն դարձել էր խաղացող, ով չէր ցանկանում այլևս մնալ «Կուբանում»: Այդ իսկ պատճառով, նա դժվար թե մեզ օգներ: Եթե մարդ միշտ մտածում է ոչ թե թիմի, այլ այն լքելու մասին, ապա նա լավ ազդեցություն չի ունենում մթնոլորտի վրա»,- ասել է Մունթյանուն:

23-ամյա Օզբիլիսը հուլիսի 26-ին հինգ տարվա ժամկետով պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---