Վ.Օսկանյանը եւ Ք.Ռայսը համաձայնագիր կստորագրեն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում 8 մարտի 2006 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Մարտի 27-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԱՄՆ-ում ելույթ կունենա Ամերիկայի հայկական կազմակերպությունների գործունեությանը նվիրված եռօրյա խորհրդաժողովում, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն հետեւյալ հարցերը` Հայոց ցեղասպանության ճանաչում, ԱՄՆ կողմից Հայաստանին հատկացվող օգնություն, պայքար Հայաստանի մեկուսացման դեմ, աջակցություն Հարավային Կովկասի ինտեգրմանը: Բացի այդ, ԱՄՆ-ում Վարդան Օսկանյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը համաձայնագիր կստորագրեն Հայաստանին 235 միլիոն դոլար տրամադրելու մասին` «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |