Յուրա Մովսիսյան. Ես խաղի հերոսը չեմ, քանի որ իմ գոլը «Սպարտակին» միայն ոչ ոքի բերեց (վիդեո)

Յուրա Մովսիսյան. Ես խաղի հերոսը չեմ, քանի որ իմ գոլը «Սպարտակին» միայն ոչ ոքի բերեց

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ ինքը «Կուբանի» հետ խաղի հերոսը չէ, չնայած այն բանին, որ իր գոլը ոչ ոքի է բերել մոսկովյան թիմին (2:2):

«Ես ուղղակի հարվածեցի. Այն ինձ մոտ շատ լավ ստացվեց: Չեմ կարծում, որ այստեղ աստծո օգնությունն էր, չնայած առանց հաջողության ոչինչ չի լինում: Իհարկե, ես ինձ հանդիպման հերոս չեմ զգում, որովհետև իմ գոլն ընդամենը ոչ ոքի պարգևեց մեր թիմին: Չնայած մեկնարկաում 10 միավոր վաստակելը լավ արդյունք է»,- ասել է Մովսիսյանը:

Ֆուտբոլիստն ընդգծել է, որ իրեն չի գոհացնում այն, որ ինքը երկրորդ խաղում անընդմեջ պահեստայինների նստարանին է, սակայն դա մարզչի որոշումն է:

4 տուրից հետո «Սպարտակը» 10 միավորով գլխավորում է Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---