Կառլեն Մկրտչյան. Մենք լավ պահեր ունեինք դարպասը գրավելու համար, բայց պարտվեցինք![]() 5 օգոստոսի 2013 - 11:08 AMT PanARMENIAN.Net - «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը վերլուծել է «Չերնոմորեցի» հետ հանդիպումը, որում դոնեցկյան ակումբը զիջել է 0:1 հաշվով: «Մենք լավ պահեր ունեինք դարպասը գրավելու համար, բայց պարտվեցինք: Մեր խաղում սխալներ կան, որոնք պետք է վերացնել: Իմ թիմակիցները պայքարեցին մինչև վերջ: Չստացվեց միայն գոլ խփել: Իսկ հաղթելու համար պետք է գոլեր խփել և անառիկ պահել սեփական դարպասը»,- Մկրտչյանի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: Լիգա Եվրոպայում «Կուկեսի» հետ պատասխան խաղում Մկրտչյանը հույս ունի, որ կկարողանան ուրախացնել իրենց երկրպագուներին: «Հիմա պետք է մոռանալ պարտություններն ու վերլուծել սխալները: Ալբանիայում կացացած առաջին խաղում մենք զիջել ենք 0:2 հաշվով, բայց պետք է հավատանք սեփական ուժերին մինչև վերջ»,- ավելացրել է նա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |