Ռուսական ԶԼՄ-ներ. Ռամբույեում հաջողության դեպքում ԱՄՆ զեկույցը մարդու իրավունքների գծով կարող էր առավել «չեզոք» լինել

PanARMENIAN.Net - Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ն սպառնում է Բաքվի եւ Երեւանի իշխող վերնախավերին նրանով, որ եթե հակամարտող կողմերը չհամաձայնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած խաղաղ ծրագրի հետ, ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը Հայաստանում խորհրդարանական եւ նախագահական, իսկ Ադրբեջանում` նախագահական ընտրությունների ժամանակ առավել հետեւողականորեն, քան նախկինում կաջակցեն «ժողովրդավարներին եւ ժողովրդավարությանը», գրում է «Պրավայա.ռու» կայքը: Ըստ վերլուծաբանների, նշվում է կայքում զետեղված հոդվածում, Վաշինգտոնի նման շտապողականության պատճառը կապված է Իրանի հանդեպ նրա ապագա գործողությունների հետ: Ինչպես կարծում են քաղաքագետները, հակամարտությունների առկայությունը Հարավային Կովկասում` Իրանին մերձակա տարածաշրջանում, կարող է խախտել ԱՄՆ ծրագրերը: Այդ պատճառով Վաշինգտոնը շտապում է եւ օգտագործում է այդ երկրների դեմ իր նախընտրած զենքը` «ժողովրդավարությունը»: «Ի դեպ ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին զեկույցում Ադրբեջանն ու Հայաստանը խիստ քննադատություն են արժանացել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խախտման համար: Կարծես թե ԱՄՆ-ն հստակ յուրացրել է «Արեւելքը նուրբ բան է» ասացվածքը: Տպավորություն է ստեղծվում, թե ԱՄՆ Պետդեպարտամենտը պատրաստել էր Ադրբեջանին եւ Հայաստանին վերաբերող զեկույցի հատվածի երկու տարբերակ: Չի բացառվում, որ Ռամբույեում համաձայնության գալու դեպքում, զեկույցը այդ երկրների մասով կարող է էր առավել «չեզոք» լինել»,-նշվում է հոդվածում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---