Դեսպան. Վիետնամում ՀՀ դեսպանության հիմնումը կխթանի հարաբերությունների հետագա զարգացումը![]() 6 օգոստոսի 2013 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Վիետնամում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին (նստավայրը՝ Պեկին) այսօր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ՎՍՀ նախագահ Չիոնգ Թան Շանգը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Վիետնամի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպան Սարգսյանին նրա կատարած աշխատանքի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Նա համոզմունք է հայտնել, որ մոտ ժամանակներս Վիետնամում Հայաստանի դեսպանության բացումը կնպաստի երկու երկրների ավանդական բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը: Չիոնգ Թան Շանգը նշել է նաև, որ 2012թ. հունիսին ՀՀ նախագահի՝ Վիետնամ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նա ծրագրում է գալիք տարի այցելել Հայաստան: Դեսպան Սարգսյանը ՎՍՀ նախագահին է փոխանցել ՀՀ նախագահի ջերմ ողջույններն ու Հայաստանում նրան հյուրընկալելու ակնկալիքը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել իր առաքելության ընթացքում Վիետնամի կառավարության կողմից ցուցաբերած աջակցության և օժանդակության համար և ընդգծել, որ Հանոյում Հայաստանի դեսպանության հիմնումը կխթանի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |