Մենք այցելել ենք Արցախ առանց «թույլտվության». Պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ին![]() 7 օգոստոսի 2013 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Մենք այցելել ենք Արցախ առանց «թույլտվության». այս էջը Ֆեյսբուքում ստեղծվել է որպես պատասխան Ադրբեջանի ԱԳՆ հրապարակած «սև ցուցակին», որում ներառվել է Արցախ այցելած 335 մարդ: Ինչպես տեղեկացնում է էջի նկարագրությունը, այն ստեղծվել է Արցախին աջակցելու նպատակով և ուղերձ է Ադրբեջանին այն մասին, որ Արցախ այցելած և այցլել պատրաստվող մարդկանց Բաքվի սպառնալիքները չեն մտահոգում: «Ադրբեջանը սպառնում է համալրել ցուցակը: Մենք կարող ենք խնայել նրանց ժամանակը և ինքներս մեր անունները հրապարակել: Մենք հպարտանում ենք, որ այցելել ենք Արցախ առանց «թույլտվության»», - նշված է էջի նկարագրության մեջ: էջը 2 օր առաջ է ստեղծվել և արդեն 400 մարդ է միացել: Օգոստոսի 2-ին Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է իր հայտնի «սև ցուցակը», որտեղ ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած մարդիկ: Ցուցակում են Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Գլեդիս Բերեժիկլյանը, ՌԴ պետդումայի պատգամավոր Օլեգ Պոխոլկովը, ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրի թղթակից Վարվարա Ժլուտենկոն, «The Washington Post»-ի Մոսկվայի թղթակից Ուիլ Էնգլունդը, ավստրիացի դիրիժոր էռնեստ Գյոցլը, իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն և ուրիշները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |