Գերմանացի երիտասարդն Ադրբեջանի ԱԳՆ-ից պահանջում է իր անունը ներառել «սև ցուցակում» 7 օգոստոսի 2013 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Գերմանացի երիտասարդ Ջոնաս Հոլլանդերը «հիսաթափված» է Ադրբեջանի ԱԳՆ-ից, որովհետև ինքն էլ 2012 թվականին այցելել է Արցախ, բայց իր անունը հրապարակված հայտնի «սև ցուցակում» ներառված չէ: «Ես վիրավորված և հիսաթափված եմ, որ իմ անունն այդ ցուցակում ներառված չէ: Ներկայացնում եմ իմ` Արցախ այցելության ապացույցը և խնդրում հնարավորինս արագ ուղղել սխալը», - գրել է Հոլլանդը Ֆեյսբուքի իր էջում` հրապարակելով նաև Արցախ այցելության համար ստացած իր մուտքի թույլտվության լուսանկարը: Օգոստոսի 2-ին Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է իր հայտնի «սև ցուցակը», որտեղ ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած մարդիկ: Ցուցակում են Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Գլեդիս Բերեժիկլյանը, ՌԴ պետդումայի պատգամավոր Օլեգ Պոխոլկովը, ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրի թղթակից Վարվարա Ժլուտենկոն, «The Washington Post»-ի Մոսկվայի թղթակից Ուիլ Էնգլունդը, ավստրիացի դիրիժոր էռնեստ Գյոցլը, իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն և ուրիշները: Ֆեյսբուքում ստեղծվել է նաև «Մենք այցելել ենք Արցախ առանց «թույլտվության» էջ` որպես պատասխան Ադրբեջանի ԱԳՆ հրապարակած «սև ցուցակին»: Ինչպես տեղեկացնում է էջի նկարագրությունը, այն ստեղծվել է Արցախին աջակցելու նպատակով և ուղերձ է Ադրբեջանին այն մասին, որ Արցախ այցելած և այցլել պատրաստվող մարդկանց Բաքվի սպառնալիքները չեն մտահոգում: «Ադրբեջանը սպառնում է համալրել ցուցակը: Մենք կարող ենք խնայել նրանց ժամանակը և ինքներս մեր անունները հրապարակել: Մենք հպարտանում ենք, որ այցելել ենք Արցախ առանց «թույլտվության»», - նշված է էջի նկարագրության մեջ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |