Սահակաշվիլի. Վրաստանը Ռուսաստանին առաջարկել էր բացել աբխազական երկաթուղին Հայաստանի ուղղությամբ![]() 7 օգոստոսի 2013 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին օգոստոսյան պատերազմի հնգամյակի առիթով այսօր հայտարարել է, որ Վրաստանն ձեռնարկել է բոլոր հնարավոր փորձերը ռազմական գործողություններից խուսափելու համար, բայց ՌԴ իշխանությունները մերժել են իր առաջարկությունները: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»` հղումով «Ռուսթավի 2»-ին: Սահակաշվիլու խոսքով, վրացական կողմը պատվիրակություն է ուղարկել Մոսկվա հստակ առաջարկություններով, որ «Վրաստանը փաստաթղթային մակարդակով կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից, ԱՄՆ հետ հարաբերությունները սերտացնել` փոխարենը Ռուսաստանից ակնկալելով օգնություն տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում: Վրաստանի նախագահն ավելացրել է, որ ռուսական կողմը ստացել է նաև այլ առաջարկներ, նաև Աբխազիայի մասով: Փախստականների վերադարձի պայմանով Վրաստանն առաջարկել է օդանավակայանի, նավահանգստի օգտագործումն օրինականացնել, նաև Գագրայում, Պիցունդեում և Սուխումիում Ռուսաստանի տնտեսական հետաքրքրությունները: Սահակաշվիլիի խոսքով, առաջարկվել է նաև աբխազական երկաթուղու օգտագործումն օրինականացնել և բացել այն Հայաստանի ուղղությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |