Սենոր Հասրաթյան.Ականի վրա որևէ հայ զինծառայող չի պայթել![]() 8 օգոստոսի 2013 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶՈՒ կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է 1 զինծառայող, իսկ ականի վրա որևէ հայ զինծառայող չի պայթել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը` հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իրենց կողմում հայտնվել են 2 հայ զինծառայողներ, որոնցից մեկը փախչելու փորձի ժամանակ պայթել է ականի վրա: «Այդ տեղեկությունն ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության արդյունք են և չեն համապատասխանում իրականությանը», - ասաց Սենոր Հասրաթյանը: Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |