ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի յոթերորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում![]() 8 օգոստոսի 2013 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Երևան, Հայաստան, 2013-08-08 12:43 CEST (GLOBE NEWSWIRE) -- 2013թ.-ի օգոստոսի 8-ին տեղի է ունեցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ցուցակում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում: Թողարկված պարտատոմսերն ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 40,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի բորսայական հապավումն է՝ ARBKB7: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի առավել ակտիվ թողարկողներից մեկն է: Ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվում են ԱՐԱՐԱՐՏԲԱՆԿ-ի հասարակ անվանական բաժնետոմսերը (ARBK), ինչպես նաև ԱՄՆ դոլարով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկու թողարկումները (ARBKB5, ARBKB6): Ընկերության պարտատոմսերի ևս 3 թողարկումներ ցուցակվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում 2007, 2008 և 2009 թվականներին, որոնք հետագայում բարեհաջող մարվել են: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |