ՀՈՒՆՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ16 հունվարի 2003 - 21:54 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 22-24-ը Նյու Յորքում կկայանա հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամների հերթական հանդիպումը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել հանձնաժողովի անդամ, Երեւանի պետական համալսարանի դոցենտ Դավիթ Հովհաննիսյանը: Ընդ որում նա չի ճշտել, թե հատկապես ինչ հարցեր կքննարկվեն, նշելով միայն, որ այդ մասին որոշակիորեն կարելի կլինի խոսել միայն հանդիպման ավարտից հետո: Հիշեցնենք, որ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը սկսել է գործել ավելի քան մեկ տարի առաջ: 2001 թվականի դեկտեմբերին հայկական կողմը դադարեցրել էր իր գործունեությունը հանձնաժողովում այն բանից հետո, երբ թուրքական կողմը միակողմանի կարգով դիմել էր Անցումային արդարադատության միջազգային կենտրոն` պահանջելով չքննարկել Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիային անցյալ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի ջարդի համապատասխանության հարցը: Մինչդեռ, նախկինում հանձնաժողովի երկու կողմերը պայմանավորվել էին ներկայացնել այդ հարցը միջազգային-իրավական կազմակերպության ուսումնասիրությանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |