ԱՄՆ. Մեր դիրքորոշումը չի փոխվել. Սնոուդենը պետք է վերադառնա![]() 9 օգոստոսի 2013 - 09:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը մնում է անփոփոխ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյ Քարնին: «Մեր դիրքորոշումը նույնն է, Սնոուդենը պետք է վերադառնա ԱՄՆ»,- ասել է նա: Անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը բացահայտել էր ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատանքի մեթոդները, որոնք PRISM ծրագրի միջոցով քաղաքացիների ինտերնետային և հեռախոսային խոսակցություններ մուտքի հնարավորություն են ստացել: Սնոուդենի տվյալներով ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները կարող են միանալ խոշորագույն կազմակերպությունների սերվերներին: ԱՄՆ ղեկավարությունը խոստովանել է, որ գաղտնալսում են, սակայն բացառել են, որ դա արվում է ամերիկացիների հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |