Սերգեյ Լավրովն ու Պան Գի Մունը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Սերգեյ Լավրովն ու Պան Գի Մունը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

PanARMENIAN.Net - Մերձավորարևելյան կարգավորման հարցում հնարավոր չի լինի խուսափել կոլեկտիվ ձևաչափից: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ գլխավոր քարտուղարՊան Գի Մունի հետ հանդիպմանը Նյու Յորքում: «Քննարկեցինք Սիրիան, մերձավորարևելյան կարգավորումը և ՄԱԿ դերը, որը պետք է ավելի պահանջված լինի, քանի որ մերձավորարևելյան կարգավորման հարցում հնարավոր չի լինի խուսափել կոլեկտիվ ձևաչափից»,-ասել է նախարարը:

«Քննարկեցինք Աֆղանստանը, ՄԱԿ դերակատարությունը 2014 թվականից հետո: Սկզբունքորեն մեր դիրքորոշումները համընկնում են, մենք սատարում ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այն գործողություններին, որոնք նա ձեռնարկում է Սիրիայում երկխոսություն հաստատելու ուղղությամբ»,-ասել է Լավրովը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---