Թուրք լոբբիստ. Հայաստանը պետք է նյութական փոխհատուցում տա սպանված սահմանախախտի ընտանիքին![]() 9 օգոստոսի 2013 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների կողմից թուրք սահմանախախտի սպանվելու փաստը թուրքական մամուլն ու փորձագիտական շրջանակները շարունակում են օգտագործել: Միջադեպը ներկայացնում է իրենց ձեռնտու, բայց արդեն մի քանի անգամ հերքված, ակնհայտ սխալ փաստերով: Եվ սա առաջին հերթին վերաբերում է «հայ սահմանապահ» ձևակերպմանը, որն օգտագործվում է սահմանախախտի ադրբեջանական ծագում ունենալու համատեքստում: «Միջադեպից հետո Հայաստանի հետ սահմանի մոտակայքում ապրող բոլոր մարդիկ մահվան սպառնալիքի տակ են: Հայերը միշտ են մեզ նախանձել և թշնամաբար վերաբերվել, փորձել վնասել, իսկ միջադեպից հետո մշտական վտանգը սրվել է», - գրում է թուրքական habervaktim.com-ը: Թուրքիայի «Լոբբիստական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» (LOBİSAV) ղեկավար Էրջյումենք Քըլըչը ասել է, թե հայերն ու նաև հրեաները ավանդույթ են դարձել թուրքերի հանդեպ նման վերաբերմունքը. «Աշխարհի 22 երկիր հայկական բանաձև է ընդունել, 30 երկիր Հայոց ցեղասպանության հուշարձան է կանգնեցրել, բայց այսօր բոլոր այդ երկրները լռում են: Չի կարելի լռության մատնել տեղի ունեցածը: Պետք է պետական մակարդակով պահել օրակարգում, դիվանագիտական քայլեր ձեռնարկել, իսկ Հայաստանը պետք է նյութական փոխհատուցում տա սպանված հովվի ընտանիքին»: Թուրք լոբբիստը հիշեցրել է Մավի Մարմարայի միջադեպը, և դրան Թուրքիայի կոշտ արձագանքը`առաջարկելով Իսրայելի պես Հայաստանին էլ կոշտ պատասխան տալ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |