Amnesty International. Ադրբեջանում նախագահական ընտրությունները մեկնարկում են 14 քաղբանտարկյալների առկայությամբ![]() 9 օգոստոսի 2013 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի վերաբերյալ հերթական հայտարարությունն է ներկայացրել, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահական ընտրությունները երկրում մեկնարկում են առնվազն 14 քաղբանտարկյալի առկայության պարագայում։ Կազմակերպությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր թեկնածուներին, լրագրողներին և իրավապաշտպաններին։ Կազմակերպությունը նաև մատնանշում է երկրում մարդու իրավունքներին առնչվող հարցերում իրավիճակի վատթարացումը։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ իշխանությունները վերջին շրջանում հատուկ ուշադրություն են դարձնում երիտասարդ ակտիվիստներին, որոնք սոցիալական ցանցերում կոչ են անում ապահովել խոսքի ազատությունն ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |