Գաբրիել Տոլմաջյան. Ես ավելի ուժեղ հակառակորդներ եմ ունեցել, քան Խոսե Պեդրազան է

Գաբրիել Տոլմաջյան. Ես ավելի ուժեղ հակառակորդներ եմ ունեցել, քան Խոսե Պեդրազան է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին հայ բռնցքամարտիկ Գաբրիել Տոլմաջյանը10-ռաունդանոց մենամարտ կանցկացնի Morongo Casino-ում Խոսե Պեդրազայի դեմ:

«Ես իմ լավագույն նախապատրաստական փուլն եմ անցել: Այժմ պատրաստ եմ 100 տոկոսով: Ես ավելի ուժեղ հակառակորդներ եմ ունեցել, քան Խոսե Պեդրազան է»,-Տոլմաջյանի խոսքն է փոխանցում boxingscene.com-ը:

Տոլմաջյանն ակնկալում է, որ Պեդրազայի հետ մենամարտը լավն է լինելու, քանի որ նրանք երկուսն էլ նախընտրում են ռինգում ակտիվ գործել. «Իմ նպատակը աշխարհի չեմպիոն դառնալն է»:

Չնայած երկու պարտությանը, բռնցքամարտիկն իրեն անպարտելի է համարում: Վերջին անգամ նա անցյալ տարի զիջել է Աբրահամ Լոպեսին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---