Հայաստանում ռուսաց լեզվի դասընթացներ են բացվել ռազմական բուհերի ապագա ուսանողների համար

Հայաստանում ռուսաց լեզվի դասընթացներ են բացվել ռազմական բուհերի ապագա ուսանողների համար

PanARMENIAN.Net - Ռուսաց լեզվի դասընթացներ են բացվել Հայաստանում, որոնք նախատեսված են ՌԴ բարձրագույն ռազմական հաստատություններ ընդունված ուսանողների համար: Դասընթացները կազմակերպել է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնի ջանքերով և կոչված է օգնելու ապագա սպաներին Ռուսաստանում ուսումնառության ընթացքում:

Ռուսաստան մեկնելուց առաջ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում երիտասարդ մարտիկի կուրս են անցնում 50 ուսանողներ: Ուսուցման գլխավոր առարկաներից մեկը ռուսաց լեզուն է: Ինտենսիվ դասընթացը կտևի մեկ ամիս, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»:

Ինտենսիվ դասընթացն առաջին հերթին ուղղված է խոսակցական լեզվի զարգացմանը: Նրանց սովորեցնում են նաև գրագետ լրացնել հարցաշարերն ու ինքնակենսագրություն գրել, հարստացնում են նրանց բառապաշարը ռազմական բառերով ու արտահայտություններով, ծանոթացնում են Ռուսաստանի պատմությանն ու մտածելակերպին:

Առաջին անգամ դասընթացն անց է կացվել 4 տարի առաջ: 3 տարում նախապատրաստվել է 150 զինծառայող: Դրական դինամիկան նկատել են նաև Ռուսական ռազմական բուհերի ղեկավարները: Իսկ տղաները վստահ են, որ ռուսաց լեզուն նրանց պետք կգա նաև Ռուսաստանից վերադառնալուց հետո:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---