Իրանը գաղտնի գործարք է կնքել Զիմբաբվեից ուրանի ներկրման վերաբերյալ

Իրանը գաղտնի գործարք է կնքել Զիմբաբվեից ուրանի ներկրման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Զիմբաբվեի ղեկավարները գաղտնի գործարք են կնքել Իրան ուրանի առաքումների վերաբերյալ՝ շրջանցելով միջազգային պատժամիջոցները, գրում է բրիտանական The Times թերթը՝ Զիմբաբվեի հանքերի փոխնախարար Գիֆտ Չիմանիկիրեի վրա հղումով:

«Ես տեսել եմ հուշագիրը, որով նախատեսվում է Իրան ուրան մատակարարել»,-պարզաբանել է այդ պաշտոնյան, որը ընդդիմությունն է ներկայացնում: Ըստ նրա, փաստաթուղթը ստորագրվել է անցյալ տարի, ընդ որում Զիմբաբվեում այդ մասին հայտնի է միայն ղեկավարների սահմանափակ շրջանակի:

Այնուամենայնիվ փորձագետները չեն հավատում, որ նման առաքումները կարելի է արագ կազմակերպել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---