Հայկական խաղաղապահ գումարտակը կարող է վերակազմավորվել բրիգադի13 մարտի 2006 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Հայկական խաղաղապահ գումարտակը կարող է վերակազմավորվել խաղաղապահ բրիգադի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: «Մենք ուսումնասիրում ենք գումարտակից բրիգադի անցնելու հարցը, որը կգործի ՆԱՏՕ-ի չափանիշներով,-ասել է Ա.Աղաբեկյանը: Նրա խոսքերով, այդ հարցը քննարկվել է հայ-ամերիկյան երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում: Ա.Աղաբակեյանը նշել է, որ այդ տակտիկական միավորի մեջ կընդգրկվեն արագ արձագանքման ուժեր, բժշկական, փրկարարների եւ սակրավորների ստորաբաժանումներ, ինչպես նաեւ խաղաղապահ ուժեր: «Խաղաղապահ ստորաբաժանումների ձեւավորումը Հայաստանը դիտարկում է որպես պրոֆեսիոնալ բաղադրիչի ներմուծում զինված ուժեր, քանի որ խաղաղապահ ուժերի ե'ւ շարքային, ե'ւ սպայական կազմերը հիմնականում լրացվում են պրոֆեսիոնալ զինծառայողներ»,-ավելացրել է ՀՀ պաշտպանության փոխնախարարը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |