Սթիվեն Մաննը Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկեց ղարաբաղյան կարգավորման գործընաթացը

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայ-ադրբեջանկան բանակցային գործընթացի ներկա վիճակը: Նույն օրը կայացել է Սթիվեն Մաննի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումից հետո Ս. Մաննը տեղեկացրեց, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, եւ «հանդիպումը արդյունավետ է անցել»: «Մենք կարծիքներ ենք փոխանակել Էլմար Մամեդյարովի հետ ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի շուրջ»,- նշել է Մաննը: Ամերիկացի դիվանագետը նշեց, որ նրա արդյունքների մասին կտեղեկացնի մարտի 13-ին Բաքու ժամանող Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղար Դանիել Ֆրիդին, որը եւս կհանդիպի Էլմար Մամեդյարովին, հայտնում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---