Մինչեւ 2015 թվականը Հայաստանում կստեղծվի ռազմական պլանավորման լիարժեք համակարգ13 մարտի 2006 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Մինչեւ 2015 թվականը Հայաստանում կստեղծվի ռազմական պլանավորման եւ բյուջետային քաղաքականության լիարժեք համակարգ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Ըստ նրա, բյուջետային համակարգի բարեփոխման եւ ռացիոնալացման ծրագիրն իրկանացնելու համար Հայաստանը ծրագրում է 2006-2007 թթ. նախապատրաստել կադրեր ինչպես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում, այնպես էլ համագործակցելով Դաշինքի տարբեր անդամների հետ: «Տվյալ պահի դրությամբ մենք կադրեր ենք պատրաստում ԱՄՆ համապատասխան ուսումնական հաստատություններում»,-ասել է նա: Ըստ Ա.Աղաբեկյանի, ծրագիրը ներառում է բյուջեների պլանավորման եւ ձեւավորման տարբեր համակարգերի ուսումնասիրում, պաշտպանական բյուջեի վերնայում եւ վերաբաշխում` պահպանելով ՀՆԱ-ի 3 տոկոսի մակարդակի վրա: «Նախատեսվում է նաեւ ստեղծել պաշտպանական պլանավորման եւ բոլոր վարչությունների գործունեության համադրման բաժին, որոնք ներառված են մոտակա հինգ տարվա համար արդի եւ կայուն բյուջետային նախագծման գործընթացում»,-ասել է փոխնախարարը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |