Իսրայելը կասեցրել է Էյլաթի ուղղությամբ Եգիպտոսից արձակված երկու հրթիռները

Իսրայելը կասեցրել է Էյլաթի ուղղությամբ Եգիպտոսից արձակված երկու հրթիռները

PanARMENIAN.Net - Իսրայելի հակահրթիռային «Երկաթե գմբեթ» համակարգը օգոստոսի 13-ին կասեցրել է Էյլաթ հանգստավայրի ուղղությամբ Եգիպտոսից արձակված երկու հրթիռները, հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Երրորդ հրթիռն ընկել է Իսրայելի անապատային տարածքում: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում: Հրթիռների արձակման պատասխանատվությունը ստանձնել են Ansar Beit al-Maqdis խմբավորման անդամները, հայտնում է Ինտերֆաքսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---