ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի պատվիրակն ընդունել է Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին![]() 13 օգոստոսի 2013 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի պատվիրակ Դրագանա Ռանկովիչը վերադարձել է և իր մոտ հրավիրել Ադրբեջանում գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներից 3-ին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակում հրաժարվել են ընդունել գերեվարված զինծառայողի հարազատներին` նշելով, որ գրասենյակի պատվիրակը գնում է նախարարություն: «Հրաժարվեցին այսօր մեզ ընդունել, ասացին, որ իրենց ներկայացուցիչն ինչ որ գործերով գնում է նախարարություն» ,- ասել էր Արման Ինջիղուլյանը` Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդին: Զինծառայողի ծնողներն ու հարազատները հավաքվել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան գրասենյակի դիմաց և պահանջում են քայլեր ձեռնարկել, որ Բաքվի գրասենյակի աշխատակիցները նրան այցելեն հնարավորինս շուտ և հետևողականորեն ամեն ինչ արվի, որ զինծառայողը վերադառնա հայրենիք: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-իլույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |