Ըստ ամենայնի, Դավիթ Նալբանդյանը չի մասնակցի Դևիսի Գավաթի կիսաեզրափակչին![]() 15 օգոստոսի 2013 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի թենիսի հավաքականի բժիշկ Միգել Խորին ասել է, որ Դավիթ Նալբանդյանն անում է ամեն ինչ, որպեսզի մինչև Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչ վերականգնվի: «Սակայն դեռ պարզ չի, կկարողանա արդյոք նա վերականգնվել ամբողջությամբ»,- ասել է բժիշկը: Նալբանդյանը մայիսին վիրահատվելուց հետո, արդեն սկսել է մարզումները: Չնայած դրան, ըստ ամենայնի, նա չի ընդգրկվի Արգենտինայի կազմում և չի մասնակցի Դևիսի Գավաթի կիսաեզրափակչին: Կիսաեզրափակչում Արգենտինան սեպտեմբերին մրցելու է Չեխիայի դեմ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |