Լևոն Արոնյան. Հաճույք եմ ստանում աշխարհի Գավաթից, այստեղ հիանալի խաղացողներ կան

Լևոն Արոնյան. Հաճույք եմ ստանում աշխարհի Գավաթից, այստեղ հիանալի խաղացողներ կան

PanARMENIAN.Net - Աշխարհի Գավաթի երկրորդ փուլը Լևոն Արոնյանի համար չի դասավորվել այնքան հեշտ, որքան առաջինը: Իգոր Լիսիի հետ երկու պարտիաներում էլ նա ոչ ոքի է խաղացել:

Երկրորդ հանդիպման ավարտից հետո մտնելով մամուլի ասուլիսների սրահ` հայ գրոսմայստերը չույց չի տվել որևէ անհանգստություն:

«Հաճույք եմ ստանում աշխարհի Գավաթից,- ասել է նա,- Հիանալի մրցաշար է, այստեղ շատ լավ խաղացողներ կան: Ինձ դուր է գալիս լինել Նորվեգիայում, քանի որ եղանակը լավն է»:

Սյուզեն Պոլգարի այն հարցին դասական, արագ, թե կայծակնային շախմատ է նախընտրում, Արոնյանը տվել է հետևյալ պատասխանը: «Չգիտեմ չափազանց օրիգինալ կլինեմ, եթե ընտրեմ Ֆիշերի վարկածով շախմատը»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---