Եգիպտոս. Բարաք Օբամայի հայտարարությունները խթանում են ծայրահեղականությունը![]() 16 օգոստոսի 2013 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի իշխանությունները գտնում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունները երկրում ստեղծված իրավիճակի մասին, հիմնված չեն փաստերի վրա և խրախուսում են զինյալ ծայրահեղականներին բռնության հետագա էսկալացիայի, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Օբաման արդեն հայտարարել է, որ ԱՄՆ վճռականորեն դատապարտում է արտակարգ իրավիճակի սահմանումը Եգիպտոսում և պահանջում է չեղյալ հայտարարել այն: Եգիպտոսի նախագահ Ադլի Մանսուրի վարչակազմի հայտարարության մեջ ասվում է, որ երկիրը, որտեղ հարձակման են ենթարկվում քրիստոնեական եկեղեցիներն ու կառավարական շենքերը, պայքարում է ահաբեկչության դեմ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |