Գոռ Ջերելիկյանն ու Հենրիկ Դարբինյանը դուրս են եկել բռնցքամարտի երիտասարդական ԵԱ կիսաեզրափակիչ![]() 16 օգոստոսի 2013 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Երկու հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ, որն անցնում է Ռոտտերդամում: Մինչև 69 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Գոռ Ջերելիկյանը հաղթել է Սիդի Ալի Սոլթանիին (Ֆրանսիա): Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի Վինչենցո Սկաննապիենկոն (Իտալիա): Եզրափակչից մեկ քայլ է բաժանում նաև Հենրիկ Դարբինյանին (81 կգ), որը մրցելու է Ադամ Ամորիի (Հունգարիա) հետ: Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկն ավելի ուժեղ է եղել Ռահիլ Մամմադլիից (Ադրբեջան): Մինչև 56 կգ քաշային կարգում Տարոն Սողոմոնյանը քառորդ եզրափակչում զիջել է Եգոր Կուրբանին (Բելարուս), իսկ Սերյոժա Հակոբյանը՝ Թոմաս Ումենին (Հոլանդիա): Կիսաեզրափակիչ մենամարտերը տեղի կունենան օգոստոսի 16-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |