Յուրա Մովսիսյան. Ողջ թիմը պետք է հավատա, որ ի զորու է հասնել դրված նպատակին![]() 16 օգոստոսի 2013 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Հարձակվող Յուրա Մովսիսյանը գտնում է, որ այնպիսի թիմում, ինչպիսին Մոսկվայի «Սպարտակն» է, միշտ պետք է մրցակցություն լինի: Ֆուտբոլիստը նշել է, որ կենտրոնական հարձակվողի խնդիրն է իր շանսը որոնել առաջին հերթին հակառակորդի տուգանային հրապարակում: Սակայն, նա հուսով է, որ ավելի շատ գոլ կխփի նաև տուգանայինի սահմանից: «Այնքան գոլ կխփեմ, որքան ստացվի: Հարձակվողը պետք է ձգտի իրացնել որքան հնարավոր է շատ հնարավորություններ»,-championat.com-ին ասել է Մովսիսյանը: «Ողջ թիմը պետք է հավատա, որ ի զորու է հասնել դրված նպատակին: Եվ վերջինը՝ հաջողության առկայությունն է, առանց որի ֆուտբոլում ոչ մի նշանակալի հաղթանակ հնարավոր չէ»,-ասել է հարձակվողը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |