Հաստատվել է Հայաստան-Եվրախորհուրդ 2006-2007 թվականների գործողությունների ծրագիրը15 մարտի 2006 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հաստատեց Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ համագործակցության 2006-2007 թվականների գործողությունների ծրագիրը: Հայաստանի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ պատրաստված Գործողությունների ծրագրի ընդունումից հետո Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշեց, որ համագործակցության ծրագրում հաշվի է առնվել Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հինգ տարի հետո Հայաստանի պարտավորությունների կատարման առաջընթացը: Նա իր գոհունակությունը հայտնեց, որ գործողությունների ծրագիրը հաշվի է առնում սահմանադրական բարեփոխմամբ բացված հեռանկարը` մարդու իրավունքների պաշտպանության համակարգը, դատական իշխանության անկախությունը եւ ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն ուժեղացնելու համար, մասնավորապես, քաղաքացիական հասարակության, քաղաքական կուսակցություննների եւ տեղական ժողովրդավարության զարգացման միջոցով: Քրիստիան Տեր-Ստեփանյանը հիշեցրեց, որ այս ծրագիրն իրոք մեծ օգտակարություն է ձեռք բերում այն պահին, երբ Հայաստանի կառավարությունը հաստատել է 2005 թվականի նոյեմբերի հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխություններով պայմանավորված օրենսդրական բարեփոխումների ժամանակացույցը: «Մենք գիտակցում ենք, որ այս համագործակցությունը կօգնի Հայաստանին համապատասխանեցնել իր օրենսդրությունը եւ պրակտիկան եվրոպական նորմերին եւ ստանդարտներին եւ թույլ կտա ուղեկցել բարեփոխումների քաղաքականությունը, որն անհրաժեշտ է Հայաստանի եվրոպական ինտեգրացման գործընթացը խորացնելու համար», հայտարարեց դեսպանը![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |