Ստեղծվել է ԼՂՀ իրավական և դատական բարեփոխումների 2013-2017 թթ. ռազմավարական ծրագրի աշխատանքային խումբ![]() 16 օգոստոսի 2013 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 16-ին ստորագրել է կարգադրություն` ԼՂՀ իրավական և դատական բարեփոխումների 2013-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին։ Նախագահի սույն կարգադրությամբ` ստեղծվել է ԼՂՀ իրավական և դատական բարեփոխումների 2013-2017 թվականների ռազմավարական ծրագրի աշխատանքային խումբ` արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի գլխավորությամբ: Ուժը կորցրած է ճանաչվել ԼՂՀ Նախագահի 2008 թվականի փետրվարի 1-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» կարգադրությունը` հաշվի առնելով, որ նախկին խումբը կատարել է իր առջև դրված խնդիրները, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |