Ջոն Էվանսը շարունակում է օգտվել Ամերիկայի դեսպան լինելու պատվից ու արտոնություններից15 մարտի 2006 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Դեսպան Ջոն Էվանսը մեր դեսպանն է, եւ նա շարունակում է օգտվել այդպիսինը լինելու պատվից ու արտոնություններից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ադամ Էրելին` մեկնաբանելով Հայոց ցեղասապանության մասին հայրարաությունների պատճառով Հայաստանում դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելու վերաբերյալ ինֆորմացիան: Ինչպես արդեն հայտնվել է, Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովի ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին ուղղարկած նամակում ասվում է, որ «ԱՄՆ-ը պետք է բացատրեն իրենց քաղաքականությունը հայ ժողովրդին, մասնավորապես, Ջոն Էվասի նկատմամբ կատրվող պատժամիջոցները»: Ավելի վաղ, Քոնդոլիզա Ռայսին նամակով դիմել էր ԱՄՆ կոնգրեսսի հայերի աջակվցության խմբի անդամ Ֆրենք Փալլոնեն, որում կոնգրեսականը հիասթափություն է հայտնում Ջոն Էվանսի հետ կանչելու ինֆորմացիայի վերաբերյալ: Հիշեցնենք, որ 2005 թվականի փետրվարի 19-ին Կալիֆորնիայի հայ համայանքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ջոն էվանսը Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորության վերաբերյալ հայտարարություն էր արել: «Այսօր ես դա կանվանեմ Հայոց ցեղասպանություն», հայտարարել է Ջոն Էվանսը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |