Ռ.Քոչարյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի հետ16 մարտի 2006 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդին եւ նրան ուղեկցող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Սթիվեն Մանին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Կողմերը քննարկել են տարածաշրջանի, այդ թվում նաեւ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հետ կապված հարցեր: Մտքերի փոխանակություն է ծավալվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված վիճակի եւ հետագա քայլերի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |