«Արի տուն» ծրագրի 8-րդ փուլին մասնակցում է շուրջ 150 պատանի և երիտասարդ աշխարհի 9 երկրից![]() 20 օգոստոսի 2013 - 20:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության 2013թ ծրագրի ութերորդ՝ եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ծրագրի մասնակիցների, նախարարության և անձամբ իր անունից շնորհակալություն հայտնեց երեխաների ծնողներին, ուսուցիչներին, կազմակերպիչներին, վարչական շրջանների պատասխանատուներին, հյուրընկալ ընտանիքներին, կարևորեց նրանց դերը «Արի տուն» ծրագրի կայացման գործում: Դիմելով արիտունցիներին՝ նախարարը հորդորեց լավ սովորել, առաջինը, ամենալավը լինել, շատ գիտելիք ունենալ ու լավ մարդ դառնալ: ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց սիրիահայ պատանի մարզիկ, լողորդ, 10 ոսկե մեդալի ասպետ Սերլին Մուշեղյանին: Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ համահայկական մարզախաղերին Սերլինը մասնակցում էր Սիրիայի հավաքականի կազմում և 5 ոսկի մեդալ է նվաճել: Սերլինը մասնակցելու է «Արի տուն» ծրագրի ութերորդ փուլին: Ծրագրի մասնակիցներին ողջունեցին նաև հյուրընկալ ընտանիքների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ելույթ ունեցան նաև ծրագրի մասնակիցները, շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ ծրագրում ընդգրկվելու հնարավորություն ընձեռելու համար: Նրանք հանդես եկան հայրենասիրական երգերով ու ասմունքով: Ծրագրի այս փուլին մասնակցում է շուրջ 150 պատանի և երիտասարդ աշխարհի 9 երկրից՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Իրաքից, Սիրիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Վրաստանից: «Արի տուն» ծրագրի նախորդ յոթ փուլերով Հայաստան է ժամանել 800-ից ավելի մասնակից՝ աշխարհի 35 երկրից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |