Սերժ Թանկյանը մենահամերգով ելույթ կունենա Կիևում![]() ![]() PanARMENIAN.Net - Ուկրաինայում առաջին անգամ ելույթ կունենա System of a down-ի լեգենդար երաժշիտ և մենակատար Սերժ Թանկյանը, գրում է «Ռոք Կիև» կայքը և հավելում, որ երաժիշտը Կիևում իր մենահամերգը կներկայացնի սեպտեմբերի 19-ին: Կիևյան համերգը կդառնա երաժշտի շրջագայության մեկնարկային կետը, որը նվիրված է «Orca» սիմֆոնիայի թողարկմանը: Սա առաջին լիարժեք սիմֆոնիկ ալբոմն է, բաղկացած 4 մասից, որոնք ձայնագրվել են դասական երաժշտության համար ոչ ավանդական մոտեցումների կիրառմամբ: Ուկրաինայից հետո Թանկյանը շրջագայության կմեկնի Ռուսաստանի և Եվրոպայի քաղաքներով «Կիևյան կամերատա» ուկրաինական նվագախմբի հետ: Նվագախմբի դասական կազմից բացի ելույթների ժամանակ հնչելու է հայկական դուդուկն ու հարավմեքսիկական միրիմբան: «Սերժ Թանկյանի վառ և էմոցիոնալ ելույնթերը դասական գործիքնեի ուղեկցությամբ, նրա հզոր ձայնը, այդ ամենը նոր հնչեղություն է հաղորդում երաժշտությանը, որը հումանիզմի և բնության հանդեպ հոգոտար վերաբերմունքի գաղափարներ է կրում, որոնք դավանում է Սերժը: Ուստի համապատասխան են նաև նրա կենցաղային պահանջները: Ամբողջ կերակուրը պետք է բնական լինի և փաթեթավորված էկոլոգիապես մաքուր նյութերով: Նաև երգիչը հոգ է տանում, որ չօգտագործված ուտեստները փոխանցվեն չունեվորներին կամ բարեգործական կազմակերպություններին»,-ասվում է «Ռոք Կիևի» հաղորդագրության մեջ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |