Շրջանների գերակշիռ մասում պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ![]() 22 օգոստոսի 2013 - 09:53 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 22-ին հանրապետության տարածքում շրջանների մեծ մասում կդիտվի փոփոխական, մեծ մասամբ՝ ամպամած եղանակ։ Շրջանների գերակշիռ մասում պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, տեղումների հավանականությունը մեծ է ցերեկային ժամերին, կեսօրից հետո։ Տեղ-տեղ հնարավոր են առատ, ամպրոպային բնույթի անձրևներ, սաստիկ քամի 20-22մ/վրկ, կարկուտի հավանականություն նույնպես կա։ Ընդհանուր պատկերից կզանազանվեն Սյունիքն ու Արցախը, այստեղ տեղումների փոքր հավանականություն կա միայն օրվա երկրորդ կեսին, այն էլ՝ տեղ-տեղ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. ուշադիր եղեք բնության գրկում հանգստանալիս, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: Սևանի ջուրը +20 է: Օգոստոսի 22-ին Երևանում կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, օրվա ընթացքում հնարավոր է անձրև և ամպրոպ, քամի 10-15 մ/վրկ: Գիշերը +17+19, ցերեկը +29+31, երեկոյան +23+25: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |