Բոլոր հարցերի 90 տոկոսը լուծված է բանակցություններում, սակայն ամեն ինչին խանգարում է բուն Ղարաբաղի վիճահարույց կարգավիճակը17 մարտի 2006 - 14:11 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի երիտասարդ սերունդը առավել ռադիկալ է, քան նրանց ծնողները: Երբ ավագ սերունդն է դիտում քարոզչությունը հեռուստացույցով, ապա դա անում է վերապահումով` չէ որ իրենք ունեցել են հայ ծանոթներ եւ հիշողություն կա, որ ոչ բոլոր հայերն են օկուպանտներ եւ ավազակներ»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում ասել է ղարաբաղյան հակամարտության թեմայով «Սեւ այգի» գրքի հեղինակ, անգլիացի լրագրող Թոմաս դը Վաալը: Նրա խոսքերով, Ադրբեջանի երիտասարդ սերունդը նման փորձ չունի եւ դա շատ վտանգավոր է, դա ուժեղացնում է պատերազմի կոչերը, խանգարում է բանակցային գործընթացին: «Կարծում եմ, որ Հայաստանում լավ չեն հասկանում ադրբեջանցիների ցավը տարածքների կորստից: Ես արդեն չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի մասին, այլ այն մեծ տարածքների եւ քաղաքների մասին, որոնք այժմ բոլորովին դատարկ են եւ ավերված` Աղդամ, Ֆիզուլի, Ջաբարաիլ, Կուբաթլի...Սակայն հայտնի է, որ բոլոր խաղաղ ծրագրերի համաձայն այդ հողերը վերադարձվելու են: Հայերը պետք է բացահայտ հայտարարեն այդ մասին, որպեսզի Ադրբեջանի ծայրահեղականները մտածեն, թե ինչի համար են նրանք ուզում մարտնչել: Իրականում բոլոր հարցերի 90 տոկոսը լուծված է բանակցություններում, սակայն ամեն ինչին խանգարում է բուն Ղարաբաղի վիճահարույց կարգավիճակը»,-ասել է նա:Թոմաս դը Վաալի հարցազրույցը ամբողջությամբ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |