Բաքվում խոսում են Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի վերաբերյալ հայտարարությունների վաղաժամ լինելու մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի սպա Ռ.Սաֆարովի գործով հերթական նիստը Բուդապեշտի քաղաքային դատարանում տեղի կունենա ապրիլի 13-ին: Այդ նիստում դատավորը մեկ անգամ եւս կհամեմատի Ռ.Սաֆարովի 4 փորձաքննությունների արդյունքները: «Լավ կլիներ հրավիրել դատավարությանը եզրակացությունները կազմած բժիշկներին` իրենց կարծիքը հայտնելու համար: Դա կարող էր ազդել դատարանի որոշման վրա»,-ասել է պատգամավոր, Ռ.Սաֆարովի իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ Ազայ Գուլիեւը: Նրա խոսքերով, դեռեւս վաղաժամ է խոսել Ռ.Սաֆարովի էքստրադիցիայի մասին: «Այդ հարցը օրակարգ մտցնելը եւ ուռճացնելը վնաս կբերի ադրբեջանական կողմին: Հայերը օգտագործում են դա եւ հայտարարում, թե ադրբեջանական կողմը ցանկանում է ազատել Սաֆարովին: Էքստրադիցիայի մասին հարցը կարելի կլինի քննարկել միայն արդար դատավճռից հետո»,-ասել է Ա.Գուլիեւը` հավելելով, որ ըստ հունգարական օրենքների չի բացառվում Ռ.Սաֆարովի ցմահ բանտարկությունը, սակայն նման որոշում կայացնելու համար «ոչ մի հիմք չկա», հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:



Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---