ՀՀ ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղյան հարցում կարեւորվում է բանակցությունների շարունակության ապահովումը

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարեւորվում է բանակցությունների շարունակության ապահովումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Հայաստանի Երկրորդ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Նրա խոսքերով, Ռամբույեի բանակցությունների ընթացքում Բաքուն նահանջ քայլ կատարեց եւ ներկայումս հարկավոր է վերադարձնել գործընթացը այն դիրքերի վրա, որոնք առկա էին մինչ Ռամբույեն: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հիշեցրեց, որ Ստամբուլում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական հանդիպումը, որի ժամանակ այս շաբաթ ամերիկացի միջնորդ Սթիվեն Մաննի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումներից ստացած տեղեկությունների հիման վրա որոշում կկայացվի հետագա գործողությունների մասին:
 Ուշագրավ
---