Մայր Աթոռում ճշտում են eBay-ում վաճառվող Մշո Սբ Կարապետին պատկանող խաչի իսկությունը![]() PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արդեն մի քանի օր է տեղյակ են, որ eBay-ում վաճառքի է հանվել Մշո Սբ Կարապետ եկեղեցուն պատկանող արծաթից պատրաստված ոսկեզօծ խաչը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Մայր Աթոռի մամուլի բաժնի աշխատակից Ժորա սարկավագը՝ հավելելով, որ փորձում են ճշտել՝ արդյո՞ք խաչն իրական է, թե կրկնօրինակ է: Հարցին՝ կգնի՞ արդյոք Էջմիածինը խաչը, սարկավագը պատասխանեց, որ քանի դեռ մանրամասները ճշտված չեն, ոչինչ չի կարող ասել: eBay-ում արդեն մի քանի օր վաճառքի հանված Մշո Սբ Կարապետ եկեղեցուն պատկանող խաչը 70 հազար ԱՄՆ դոլար է գնահատվել: Համաձայն վաճառողի, այն կշռում է 488 գրամ, իսկ երկարությունը 38 սմ է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |