Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է 18-45 տարեկան տղամարդկանց` երկիրը լքելու արգելքի վերաբերյալ լուրերը

PanARMENIAN.Net - Լուրերը այն մասին` իբր Հայաստանի պաշտպանության նախարարությունը արգելում է 18-45 տարեկան տղմարդկանց լքել երկրի տարածքը, իրականությանը չեն համապատասխանում: ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի խոսքերով, այդ կարգի հրաման չի եղել: «Լուրերը այն մասին, որ Հայաստանի Զինված ՈՒժերը արտապլանային հավաքներ է կազմակերպում, իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանի ԶՈՒ-ում զինծառայությունը անցած քաղաքացիների համար հավաքներ չեն կատարվում»,- ընգծել է Շահսուվարյանը:
 Ուշագրավ
---