Բոլիվիայի կալանավայրերից մեկում անկարգությունների հետևանքով 30 մարդ է զոհվել

Բոլիվիայի կալանավայրերից մեկում անկարգությունների հետևանքով 30 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Բոլիվիայում կալանավայրում ծագած ընդվզման հետևանքով 30 մարդ է զոհվել, շուրջ 50 վիրավորվել է, հայտնում է Բի-բի-սին:

Ըստ բանտապետի, անկարգությունները սկսվել են օգոստոսի 23-ի առավոտյան: Բանտախցերից մեկում կալանավորները պրոպան են պայթեցրել, հրդեհի մարման համար 2 ժամ է պահանջվել:

Այս պահի դրությամբ իրավիճակը վերահսկվում է: Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն արդեն կարգադրել է անհապաղ հետաքննել պատահարը: Զոհվածների թվում նաև երեխա կա, որը բանտում էր ապրում՝ ազատազրկված ծնողների հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---