Մուժգան Սուվեր. Թուրքիան չի խախտում իր տարածքում բնակվող հայերի իրավունքները17 մարտի 2006 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Ավիաչվերթները Ստամբուլից Երեւան եւ հակառակ ուղղությամբ կազմակերպվել են ոչ թե կառավարության, այլ մասնավոր ավիաընկերությունների կողմից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Ռազմավարական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամի Եվրոպական միության պլատֆորմի եւ մարդու իրավունքների Մարմարայի խմբի ղեկավար Մուժգան Սուվերը: Նրա խոսքերով, Ավիաչվերթները Ստամբուլից Երեւան եւ հակառակ ուղղությամբ շաբաթական երկու անգամ նախատեսված են միայն Թուրքիայի քաղաքացի հանդիսացող այն հայերի համար, որոնց հարազատներն ապրում են Հայաստանում: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան չի խախտում իր տարածքում բնակվող հայերի եւ այլ ժողովրդների իրավունքները, հաղորդում է ԱՊԱ-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |