Հայաստանի խորհրդարանի խոսնակը կոչ է արել Լատվիայի խորհրդարանին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը17 մարտի 2006 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը կոչ է արել Լատվիայի խորհրդարանին` ճանաչել հայոց ցեղասպանությունը` դատապարտումով կասեցնելու համար հնարավոր նման ոճրագործությունները: Այդ մասին ՀՀ Աժ նախագահը հայտարարել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության դեսպան Այվարս Վովերսի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր, կարեւորվեց պատգամավորական բարեկամության խմբերի սերտ աշխատանքը, եվրաինտեգրման գործընթացում լատվիական փորձի օգտագործումը Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով: Մասնավորապես` ԵՄ նոր հարեւանության ծրագրի շրջանակներում Լատվիան օրենսդրական աջակցություն է ցույց տալիս անդամ երկրներին - 2007-ին Հայաստանը եւս կընդգրկվի այդ ծրագրում: Պարոն Վովերսը Աժ նախագահին նաեւ իրազեկեց Լատվիայում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |