Թուրքիան պատրաստ է միանալ Սիրիայի դեմ միջազգային կոալիցիային![]() 26 օգոստոսի 2013 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստ է միանալ Սիրիայի դեմ միջազգային կոալիցիային, նույնիսկ եթե չլինի ՄԱԿ ԱԽ ռազմական գործողություններ սկսելու թույլտվությունը: Այդ հայտարարությունն արել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի շտաբերի պետերի հանդիպման շեմին, որը կայանալու է օգոստոսի 26-ին Հորդանանում: «Մենք միշտ գերադասում ենք աշխատել ըստ ՄԱԿ բանաձևերի: Սակայն, եթե ԱԽ-ն որոշում չկայացնի Սիրիայի վերաբերյալ, մենք կքննարկենք մեր գործողությունների տարբերակները: Այժմ 36-37 երկիր քննարկում է այդ այլընտրանքը: Եթե այդ քննարկումների արդյունքում կոալիցիա ձևավորվի Սիրիայի դեմ, Թուրքիան իր տեղը կգրավի այդ կոալիցիայում», ասել է նա, գրում է «Միլիեթը»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |