Բաքուն փորձում է ադրբեջանականացնել Իրանի պոետներին18 մարտի 2006 - 14:49 AMT PanARMENIAN.Net - «Իրանի նախկին նախագահ Մոհամմեդ Խաթամիի բոլոր գրվածքներն այն մասին, որ Նիզամի Գյանջեվին իրանական պոետ է, ճշմարտություն է: Նիզամին գրել եւ ստեղծագործել է ֆարսիով, նա ոչ մի գրվածք չունի ադրբեջաներեն լեզվով»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աֆշար Սուլեյմանլին: Ա.Սուլեյմանլին հայտարարել է, որ ադրբեջանական կողմը չունի ոչ մի ապացույց, ոչ մի փաստ, որը կվկայեր այն մասին, որ Նիզամին գրել է իր ստեղծագործությունները արբեջաներեն: «Նիզամին չի ընթերցել իր բանաստեղծություններն ադրբեջաներեն լեզվով: Նա կարդացել է դրանք ֆարսիով, եւ ավելի ուշ դրանք թարգմանվել են ադրբեջաներեն»,-նշել է դեսպանը: Նա նաեւ նշել է, որ չի կարելի ադրբեջանական բանաստեղծ համարել նաեւ Շահրիյարին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Նշենք, որ Պարսկական մշակույթի եւ արվեստի գործիչների ադրբեջանականացումն Ադրբեջանում սկսվել է անցյալ դարի 60-ական թվականներին, երբ իշխանության եկավ Հեյդար Ալիեւը, սկզբում որպես Ադր.ԽՍՀ ՊԱԿ-ի նախագահ, այնուհետեւ` որպես Ադրբեջանի ՀԿ ԿԿ առաջին քարտուղար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |