Բարեկարգվում է Արցախի «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի տարածքը![]() 26 օգոստոսի 2013 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին այցելել է Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը հանդիսացող «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի շինհրապարակ և ծանոթացել այնտեղ իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին: Երկրի ղեկավարը կարևորել է ազգային նշանակություն ունեցող օբյեկտների պահպանման անհրաժեշտությունը` նշելով, որ հուշարձանի բարեկարգ ու հարմարավետ տարածքը ժամանցի լավ վայր կհանդիսանա ինչպես մեր բնակչության, այնպես էլ Ստեփանակերտ ժամանող հյուրերի ու զբոսաշրջիկների համար: Սահակյանը նաև համապատասխան հանձնարարականներ է տվել բարեկարգման աշխատանքների եզրափակիչ փուլը պատշաճ մակարդակով ավարտին հասցնելու ուղղությամբ` պահպանելով նշված ժամկետներն ու բարձր որակը: Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |