Վաշինգտոնը մեղադրում է Ասադին քիմիական զենք կիրառելու մեջ![]() 27 օգոստոսի 2013 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը մեղադրում է Ասադին քիմիական զենք կիրառելու մեջ՝ պնդելով, որ նա քիմիական զենք է օգտագործել սեփական ժողովրդի դեմ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դատապարտել է Բաշար Ասադի ռեժիմը՝ նշելով, որ թունավոր նյութերի կիրառման ապացույցներն «համոզիչ են ու անհերքելի»: «Քաղաքացիական բնակչության զանգվածային կոտորածը, կանանց և երեխաների սպանությունը քիմիական զենքի միջոցով բարոյապես անթույլատրելի է: Դա չի կարելի արդարացնել»,-ասել է Քերին՝ հավելելով, որ նախագահ Օբաման մտածում է, թե ինչ պատասխան միջոցներ կարող է կիրառել: Սիրիայի նախագահը արևմտյան քաղաքական գործիչների հայտարարություններն անվանել է «բռնություն սթափ մտածողության հանդեպ»: Մոսկվան թերահավատորեն է մոտենում այդ մեղադրանքներին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Սիրիայի ահաբեկման ակցիան հիշեցնում է նախապատերազմյան իրավիճակն Իրաքում ու Լիբիայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |